ՀՈԿՏԵՄԲԵՐ 2011
ԱՌԱՋԻՆ ՕՐԱԿԱՐԳ

Յաւերժ Ապրի Անկախ Հայաստանը
Միգանուշ Մելքոնեան
    Սեպտեմբեր ամիսն յագեցած էր Հայաստանի Հանրապետութեան վերականգնուած անկախութեան 20-ամեակին նուիրուած տօնակատարութիւններով: Հայ ժողովուրդը հայրենիքում եւ սփիւռքի բոլոր գաղթօջախներում նշեց այս տօնը նախադէպը չունեցող մասշտապներով: Երեւանում կազմակերպուած Հանրապետութեան հրապարակում իրականացուած զօրահանդէսը, Սփյուռքի կազմակերպութիւն-ների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովը, Երեւանի Ազատութեան հրապարակում կազմակերպուած աննախադէպ ձայնալուսային ներկայացումն ու հրավառութիւնը մեծ խանդավառութիւն պատճառեցին նաեւ սփիւռքահայ զանգուածներին, որոնք մեր օրերի հաղորդակցա-կան միջոցների շնորհիւ ուղիղ եթերով ականատեսն էին այդ բոլորի:
    Ուրախանալու եւ հպարտ զգալու շատ պատճառներ ունենք մենք: Անկախութեան հռչակումով Հա-յաստան վերադարձան ու իրենց արժանի տեղը գտան մեր տասնեակ տարիներով գուրգուած ու փայ-փայած գաղափարները, մեր ազգային խորհրդանշանները՝ եռագոյնը, զինանշանն ու ազգային հիմ-ներգը: Մեր պետական այրերն ու ողջ ժողովուրդը Հայաստանի վերանկախութիւնը տօնելիս իրենց արժանի տուրքն են մատուցում նաեւ ու անպայման մեր առաջին հանրապետութեան հիմնադիրնե-րին, որոնց անունը յիշելն անգամ սրանից երկու տասնամեակ առաջ համարւում էր հանցագործութիւն: Երեւանեան բեմերի վրայ հնչում են մեր ազգային յեղափոխական երգերը, ցուցադրւում ու մեծարւում են մեր անցեալի հերոսները, գնահատւում ու փառաբանւում են նրանց կատարած սխրանքները: Սրանք բոլորն էլ յաղթանակի մի մի բեկորներ են սակայն իրական յաղթանակը կը կատարելագործուի երբ մեր հայրենիքի այժմեան ղեկավարները քաղաքական զգօնութիւնը եւ ազգային գիտակցութիւնն ունե-նան քայլելու այդ հերոսների ճանապարհով, ապրելու նրանց անանձնական կեանքով ու հաւատարիմ մնալու նրանց թողած ազնիւ գաղափարին:
    Այո, մենք շատ պատճառներ ունենք ուրախանալու եւ հպարտ զգալու: Սակայն մեր ուրախութիւնը անկատար է քանի մեր հայրենիքում առկայ են բազմաթիւ ու բազմաբնոյթ դժուարութիւններ: Ժողովրդի մի խոշոր մասի կեանքի ոչ բարւօք պայմանները, ժողովրդավարութեան բացակայութիւնը, գլուխն առած կոռուպցիան, հասարակութեան մի որոշ խաւի օրէնքից վեր լինելու փաստը, մեր նախագահի ու նրա կառավարութեան վարած անթոյլատրելի եւ կործանարար քաղաքականութիւնը Թուրքիոյ նկատմամբ, ազգային դիմագծի ու մայրենի լեզուի պահպանման հարցում թոյլատրուող բացթողում-ները ու մանաւանդ արտագաղթի չդադարող հոսքը եւ դեռ շատ ուրիշ մտահոգութիւններ մթագնում են մեր ուրախութիւնը:
    Սակայն մենք տասնամեակների երկար փորձն ունենք հայրենիքը եւ նրա իշխանութիւնները իրարից զանզանելու եւ մէկին չհաւանելով ու նրա ընթացքին դէմ լինելով անգամ միւսին անմնացորդ նուիրուե-լու եւ ծառայելու մէջ:
    Կեցցէ հայ ժողովուրդը ու յաւերժ ապրի մեր անկախ Հայաստանը:



Latest Issue:
Issue No. 60
October 2011





About Oragark
Over the last few decades, the Armenian - American community within the city of Glendale has significantly increased. Today, over 70,000 Armenian - Americans reside in Glendale making it home to the largest...     Read More

Archives
To view archived issues download and install Adobe Acrobat software.

Advertising

Links
Contact
Oragark News & Publishing
211 W. Chestnut St. #303
Glendale, CA 91204
Phone: (818) 649-2014
Fax: (818) 649-3802
Email: info@oragark.com

Editor:
   Zareh Adjemian
   editor@oragark.com

Layout:
   Ari Boyajian | Image Cube Design
   www.imagecube.com    contact@imagecube.com

Advertising:
   ads@oragark.com

Click To Send Us
Your Comments


Subscribe

Subscription without credit cards